Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում մի քանի հազար զինծառայողներով ռազմական բազա ունի, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններն էլ պաշտպանում են ռուս սահմանապահները։ «Ադրբեջանի տարածքում ոչ մի ռուս զինվոր չկա։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել Հայաստանում, բայց ես չեմ ուզում մտածել բացասական արդյունքի մասին: Եթե Հայաստանը շեղվի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից, դա լրջորեն կվատթարացնի նրա և Միացյալ Նահանգների հարաբերությունները»,- նշել է նա:               
 

Սատանային և Նեռին բնորոշ ու բացառիկ խորամանկություն ունեցող Նիկոլ հայադավի մանիպուլյատիվ հնարքները. 2

Սատանային և Նեռին բնորոշ ու բացառիկ խորամանկություն ունեցող Նիկոլ հայադավի մանիպուլյատիվ հնարքները. 2
26.08.2025 | 10:00

Սկիզբը՝ այստեղ

Երբ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավը 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ հանդես եկավ «Ապագա կա՛, կա՛ ապագա» կարգախոսով և իր ոհմակի հետ հետագայում բազմիցս կրկնեց այն, քչերը հասկացան, որ նա չի ստում, բայց կիրառում է մանիպուլյատիվ հնարք: Ապագա, իհարկե՛, կա, այսպես թե այնպես, ապագա լինելու է, 2021- ին հաջորդեց 2022-ը, 2022- ին՝ 2023-ը, 2023- ին՝ 2024- ը, 2024- ին՝ 2025- ը, 2025- ին էլ 2026- ն է հաջորդելու, քանի որ Երկիրը պտտվում է Արեգակի շուրջ ու դեռ երկար կպտտվի, ժամանակն առաջ է ընթանում:

1915- ին էլ, երբ Թուրքիան Հայոց ցեղասպանությունը հասցրեց իր գագաթնակետին, էլի ապագա կար. 1915- ին հաջորդեց 1916- ը և այդպես աշխարհը եկավ հասավ մինչև մեր օրեր: Եթե հայադավի հնչեցրած կարգախոսը փորձենք ընկալել ու մեկնաբանել ոչ թե զուտ ժամանակի հաջորդականության, ֆիզիկական ընթացքի առումով, ապա այդ դեպքում հարց է առաջանում, թե ո՞ւմ համար կա այդ ապագան…

Օրինակ, 1915-ին ցեղասպանված մեր նախնիների համար եղա՞վ այդ ապագան… Թուրքերի համար հաստատ եղավ. մեր հայրենիքի բնիկ տերերին բնաջնջեցին, տիրեցին մեր երկրին, անցած տարիների ընթացքում տնտեսական և այլ առումներով հզորացան, 1915- ի Թուրքիայի հետ իր զարգացածությամբ ու հզորությամբ անհամեմատելի պետություն ստեղծեցին և ունեն, այսօր աշխարհի առավել հզոր պետությունների շարքում են:

Կամ՝ 44- օրյա պատերազմում զոհված մեր, տարբեր գնահատականներով, 5000- ից կամ 7000- ից ավելի զինվորների, ինչպես նաև քաղաքացիական բնակչության, Հադրութից, ազատագրված մեր տարածքների իրենց տներից փախած, մազապուրծ եղած եղած մեր հայրենակիցների համար եղա՞վ այդ ապագան…

Ադրբեջանի և ադրբեջանցիների համար հաստա՛տ եղավ: 2023թ. սեպտեմբերին Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի լայնամասշտաբ ռազմական ագրեսիայից և էթնիկ զտումից հետո Արցախի Հանրապետության և արցախցիների համար եղա՞վ ապագա… Ադրբեջանի և ադրբեջանցիների համար հաստա՛տ եղավ, ով կասկածում է, թող գնա Արցախ, կհամոզվի:

Այնպես որ, երբ Նիկոլ հայադավը հնչեցնելով «Ապագա կա՛, կա՛ ապագա» կարգախոսը, մտքում նկատի ուներ և ունի ոչ միայն ժամանակի ֆիզիկական ընթացքը, այլև իր հարազատ եղբայրակիցների՝ ադրբեջանցիների, թուրքերի ապագան, Ադրբեջանի և Թուրքիայի ապագան, և ոչ թե Հայաստանի և հայերիս պայծառ, բարեկեցիկ կամ գոնե ապահով ապագան:

Բայց մարդկանց ինչ- որ մի մաս հավատաց Նիկոլ հայադավին ու խաբվեց, իսկ իր ոհմակն էլ հրապարակավ այնպես ներկայացրեց, թե 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» (կարդալ՝ «Քեմալական պայմանագիր») խմբակցությունը ժողովրդի վստահության քվեն ստացել է «Ապագա կա՛, կա, ապագա» կարգախոսով: Մինչդեռ իրականում ընտրություններում քվեների մեծամասնությունը նշված խմբակցությունը ստացել է էական ընտրակեղծիքների և ընտրախախտումների արդյունքում:

Վերոնշյալ կարգախոսը հիշեցինք, քանի որ Նիկոլը վերջերս էլ Վեհարան իր և իր ոհմակի հանցավոր ներխուժումը նախապատրաստելու ընթացքում դարձյալ դիմել է նմանաբնույթ մանիպուլյատիվ հնարքի: Հուլիսի 23- ին նա «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հանդես է եկել հերթական պղծագրով, որով մասնավորապես հայտարարել է, որ «Վեհարանը վեհի՛» «Շարժումը առաջնորդողները պետք է համապատասխանեն նախկինում բարձրաձայնված հետեւյալ չափանիշներին.

ա) լինեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետեւորդներ (մկրտված լինեն Հայ Առաքելական Եկեղեցում);

բ) իրենց ամբողջ հոգով հավատան մեր կենդանի Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին;

դ) գոնե մեկ անգամ սկզբից մինչեւ վերջ կարդացած լինեն Աստվածաշունչը;

ե) վերջին հինգ տարում գոնե մեկ անգամ պահած լինեն Մեծ պահքը;

զ) ամեն օր աղոթող լինեն;

է) հավատան, որ Մայր Աթոռի նորոգման օրակարգը բխում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր ժողովրդի, մեր պետության շահերից եւ համապատասխան է մեր նախնիների սուրբ ավանդին»։

Շարժումն առաջնորդողների չափանիշները սահմանելուց մի քանի քանի տող հետո Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը հայտարարել է.

«Հասկանալի է նաեւ, որ հայտարարելով, որ ես առաջնորդելու եմ «Վեհարանը վեհի՛» շարժումը, նախ ինքս պիտի համապատասխանեմ բոլոր չափանիշներին։

Ու քանի որ հայտարարել եմ, որ առաջնորդելու եմ «Վեհարանը վեհի՛» շարժումը, ուրեմն համապատասխանում եմ այդ չափանիշներին»։

Սատանային և Նեռին բնորոշ ու բացառիկ խորամանկություն ունեցող Նիկոլի այս գրվածքը կարդացող միամիտ կամ անտեղյակ մեկը կարող է մտածել, թե այս ինչ հավատացյալ ու բարեպաշտ վարչապետ ունենք, մի քիչ էլ որ հավատքում առաջադիմի, համարյա թե սուրբ կլինի, ինչ վատ կլինի, որ նույնիսկ համադրի վարչապետի և կաթողիկոսի պաշտոնները…

Նիկոլը Հայ Առաքելական Եկեղեցում մկրտվա՞ծ է թե ոչ՝ չգիտենք, հոգևորականները երևի կիմանան, բայց իրականում նա Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ չէ, ինչը հենց ինքն է բազմիցս փաստել տարբեր առիթներով: Մարդը կարող է, ասենք, մանուկ կամ պատանեկան տարիքում մկրտված լինել Հայ Առաքելական Եկեղեցում, բայց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ չլինել: Այսինքն՝ մկրտված լինելը դեռ ինքնաբերաբար չի նշանակում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ լինել, մինչդեռ գերագույն գլխավոր կեղծարար Նիկոլն իր վերոնշյալ գրառման մեջ Հայ Առաքելական Եկեղեցում մկրտված լինելը նույնական է համարել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ լինելուն:

Ինչ վերաբերվում է մեր կենդանի Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին, ամբողջ հոգով, այսինքն՝ լիովին հավատալուն, Աստվածաշունչը գոնե մեկ անգամ սկզբից մինչև վերջ կարդացած լինելուն, ապա Սատանան նույնպես հավատում է Հիսուս Քրիստոսի գոյությանը, նրա միածին լինելուն, նրա գործած հրաշքներին, նույնիսկ մեռելներից հարություն առնելուն և այլն, ավելին՝ ոչ միայն հավատում է, այլև համոզված է այդ ամենում: Աստվածաշունչն էլ հաստատ սկզբից մինչև վերջ գոնե մեկ անգամ կարդացած կլինի: Սատանան Աստծո հակառակորդն է, հետևաբար չի կարող Աստծո դեմ պայքարի ելնել, պատերազմ մղել առանց Աստվածաշունչը կարդալու, նրա գաղափարախոսությանը ծանոթ լինելու:

Հիսուս Քրիստոսին լիովին հավատալը դեռ չի նշանակում քրիստոնյա լինել, Քրիստոսի պատվիրանները կատարել և քրիստոնեական կյանքով ապրել: Քրիստոնեական կյանքն ո՜ւր, գերագույն գլխավոր ստախոս, կեղծարար, պետական դավաճան, պղծագործ և անբարոյական Նիկոլն ուր…

Անդրադառնանք Նիկոլի սահմանած մյուս չափանիշին՝ վերջին հինգ տարում Մեծ պահքը գոնե մեկ անգամ պահած լինելուն, որին, ըստ իր գրառման, ինքը համապատասխանում է: Հնարավոր է, որ այս դեպքում ևս ստում է, հնարավոր է նաև, որ ճիշտ է ասում՝ վերջին հինգ տարում Մեծ պահքը գոնե մեկ անգամ պահել է: Բայց եթե նույնիսկ այդպես է, ապա նա չի ասում, թաքցնում է, որ Մեծ պահքը վերջին հինգ տարում գոնե մեկ անգամ պահել է ոչ թե քրիստոնեական տեսանկյունից, հոգևոր առումով, այլ զուտ առողջական նկատառումներով, գիրացած մարմինը թունավոր, վտանգավոր խարամներից մաքրելու նպատակով:

Ամեն օր աղոթող լինելու հարցում էլ Նիկոլը, հնարավոր է, չի ստում, բայց ամբողջ խնդիրն այն է, թե իրականում ո՞ւմ է աղոթում, աղոթքով, ավելի ճիշտ, իր նամազով, քանի որ թուրք է, ո՞ւմ է դիմում, ինչ- որ բան խնդրում՝ Աստծո՞ւն, թե Սատանային… Տողերիս հեղինակի համոզմամբ, որը բխում է անցյալում և ներկայում Նիկոլի գործունեության (նաև՝ անգործության) համակողմանի վերլուծությունից, Սատանայի՛ն:

Անդրադառնանք շարժումն առաջնորդողների համար Նիկոլի սահմանած չափանիշներից նաև վերջինին, ըստ որի, ինքը հավատում է, որ «Մայր Աթոռի նորոգման օրակարգը բխում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր ժողովրդի, մեր պետության շահերից եւ համապատասխան է մեր նախնիների սուրբ ավանդին»:

Մեր նախնիների սուրբ ավանդին Մայր Աթոռի նորոգման օրակարգի համապատասխանությանն իր հավատալու վերաբերյալ գրառում է կատարել մի սրիկա, որն ավելի վաղ հրապարակավ արտահայտել է իր մտադրությունը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը հեռացնելու վերաբերյալ, որում խոսք կա մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամի մասին: Սրանով ամեն ինչ ասված է, թե Նիկոլ հայադավն իրականում հարգո՞ւմ է մեր նախնիների սուրբ ավանդը, պատգամը, թե կեղծավորաբար ձևանում է այդպիսին:

Հոդվածն եզրափակենք Սանահին վանական համալիրից տեր Մասիս Քահանա Առաքելյանի (ուսանած Երուսաղեմի Սրբոց Յակոբեանց միաբանությունում) հետևյալ ֆեյսբուքյան գրառմամբ. «Ես որպես ՀԱԵ քահանա Աստուծուց ինձ տրված իշխանությամբ ասել եմ ու ասում եմ, ով Վեհարանի վրա գրոհի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ որեւէ գործողություն կկատարի (ինչ «իրավական‰ձեւակերպումի տակ էլ դա անի) նզոված լինի սերենդեսերունդ, Աստուծո պատիժ ստանա, թե այս կյանքում, թե հավիտենական կյանքում։

Մի՛ խաբվեք, նեռը կամ հակաքրիստոս եւ իր նման արբայնակները միշտ ներկայանալու են, որպես փրկիչ (աստվածաշնչյան ճշմարտություն է)»։

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 493

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ